Ժամանակակից արվեստի թանգարանում տեղադրվել է ջեռուցման անհատական համակարգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 6, 2012 16:40

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարանում ջեռուցման անհատական համակարգ է տեղադրվել՝ բնակելի շենքից առանձին գազատարով: Թանգարանը արդեն երրորդ օրն է, ինչ ջեռուցվում է: Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանն այցելել է թանգարան, անձամբ համոզվելու և զեկուցելու քաղաքապետին, որ հանձնարարությունը պատշաճ կատարված է: Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը Հենրիկ Իգիթյանը հիմնել է 1972 թվականին, որը մինչև Խորհրդային Միության փլուզումը եղել է ԽՍՀՄ տարածքում ժամանակակից արվեստի միակ թանգարանը: Այսօր, բացի հիմնական ցուցադրությունից, այստեղ կազմակերպվում են նաև ժամանակակից նկարիչների ու քանդակագործների ցուցահանդեսներ: «Էս հարստությունը փրկվեց. 20 տարի քայքամնան շեմին էր… Բոլոր նկարիչների, բոլոր արվեստասերների անունից՝ խորին շնորհակալություն Տարոն Մարգարյանին: Չձգձգեց մեր խնդրի լուծումը, ամիսներ չտևեց. միանգամից՝ խոսքը բացվեց ու աշխատանքները սկսվեցին: Դրանք ամիսուկես տևեցին, այնինչ 20 տարի հարցը չէր լուծվում, միայն խոստումներ էինք լսում»,- ասել է թանգարանի կառավարման խորհրդի նախագահ Լևոն Իգիթյանը:

Թանգարանի կառավարման խորհրդի նախագահը վստահեցնում է, որ ջեռուցման համակարգի տեղադրումը հնարավորություն կտա թանգարանում նաև դասընթացներ անցկացնել, հաշվի առնելով, որ արվեստագետներից ու արվեստասերներից բացի այստեղ այցելում են նաև դպրոցականներ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարաակյնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply