Սփյուռքահայ մանկավարժները ամռանը վերապատրաստում կանցնեն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 6, 2012 16:19

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սկսվել են արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, մեկօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների, տնօրենների, ուսումնական մասի տեսուչների վերապատրաստման 2012 թվականի ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Վերապատրաստման մեկամսյա դասընթացները տեղի կունենան Հայաստանում` հուլիսի 8-ից օգոստոսի 7-ը, ՀՀ կրթության  և գիտության նախարարության կողմից հաստատված հետևյալ 6 ծրագրերով.

•Ուսուցում մանկապարտեզում

•Ուսուցում կիրակնօրյա դպրոցում

•Տարրական ուսուցում

•Հայոց լեզվի և գրականության դասավանդումը միջին և ավագ դպրոցում

•Դպրոցների կառավարում

•Լրացուցիչ կրթության և արտադասարանային դաստիարակության կազմակերպում:

Դասընթացների ավարտից հետո մասնակիցներին կտրամադրվեն համապատասխան վկայագրեր, ինչպես նաև ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր և այլ նյութեր: Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական միջոցներով՝ սկսած 2000  թվականից: Մինչ օրս վերապատրաստվել է  ավելի քան 600 սփյուռքահայ ուսուցիչ:

 

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply