Հասմիկ Պողոսյանին դուր է գալիս «Եվրատեսիլ»-ին «Դորիանս»-ի մասնակցության գաղափարը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 6, 2012 16:09

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անհրաժեշտ է համարում Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ -2012» երգի միջազգային մրցույթին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հասմիկ Պողոսյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանը պետք է մասնակցի «Եվրատեսիլ-2012»-ին»` թեկուզ պարտության դեպքում:

Անդրադառնալով այն հարցին, թե ում կցանկանա տեսնել Հայաստանի ներկայացուցչի դերում, նախարարն ասաց, որ դեռեւս չի մտածել այդ հարցի շուրջ, բայց պետք է մասնակցի լավագույնը: Նա նշեց նաեւ, որ «Դորիանս» խմբի մասնակցության տարբերակն իրեն դուր է գալիս:

Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ «Դասական Եվրատեսիլի» մասնակիցն արդեն ընտրված է. կմասնակցի քանոնահար Նարեկ Գազազյանը:

 

Դիտվել է 1475 անգամ:
Print Friendly

Leave a Reply