Ստրոս-Կանի մասին ֆիլմում գլխավոր դերը կկատարի Ժերեր Դեպարդիեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2012 15:33

Ռեժիսոր Աբել Ֆերրարան հաստատել է, որ Ժերար  Դեպարդիեն  ԱՄՀ-ի նախկին  ղեկավար Դոմինիկ Ստրոս- Կանի պատմության թեմայով ֆիլմում գլխավոր դերակատար կլինի: Այդ մասին հաղորդում է  The Hollywood Reporter -ը`վկայակոչելով ֆրանսիական  Le Monde-ին:

Տեղեկությունն  այն մասին, որ Ֆերրարան և  սցենարիստ Քրիստ Զոյսը  աշխատում են այդ ֆիլմի վրա,  հրապարակվեց 2011թ. վերջին: Կինեմատոգրաֆիստները հետաքրքրված են լուսաբանելու  2011թ.  գարնանը Ստրոս-Կանի  շուրջը բռնկված  աղմուկը:  Մայիսի կեսերին նյու-յորքյան  Sofitel հյուրանոցի հավաքարարը մեղադրել էր Դոմինիկին  բռնաբարության փորձի մեջ:  Ստրոս-Կանը  ձերբակալվեց և հեռացավ ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնից : Գործի լսումը սկսվեց հունիսի սկզբին, բայց նույն ամսի վերջին  այն  սկսեց քանդվել  և արդեն օգոստոսին  մեղադրանքները հանվեցին:

Դեկտեմբերին տեղեկություն տարածվեց, որ Ֆերրարայի հետ համագործակցելու մեջ  շահագրգռված են Ժերար  Դեպարդիեն և Իզաբել Աջանին: Այժմ ռեժիսորը հաստատել է նախագծում նրանց մասնակցությունը: Դեպարդիեն կխաղա Ստրոս -Կանի դերը, իսկ Աջանին` նրա կնոջ: Ֆերրարան ասում է , որ ֆիլմի նկարահանումները  կկատարվեն Վաշինգտոնում,Նյու-Յորքում  և Փարիզում:

 

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply