ՊԲ զինծառայողը մահացել է հրազենային վնասվածքից

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 6, 2012 14:30

Փետրվարի 5-ին ժամը 19.20-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան  (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ.ծնված Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանը: Վիրավորը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին:

ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից հաղորդում են, որ միջադեպի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:

 

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply