ՙՀայ երիտասարդները հանուն Մարդու իրավունքների՚ լուսանկարների ցուցահանդես ՄԱԿ-ի գրասենյակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 6, 2012 14:58

Երիտասարդ ակտիվիստներն այսօր կիսեցին իրենց նորարար տեսակետները մարդու իրավունքների վերաբերյալ ՙՀայ երիտասարդները հանուն Մարդու իրավունքների՚ լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ: Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ և խթանել երիտասարդների ակտիվությունը: Այն բացվեց այսօր ՄԱԿ-ի գրասենյակում:

 

Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցում է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, իսկ այն կազմակերպվում է ՙԻնտեգրում՚ երիտասարդական ՀԿ-ի կողմից իրականացված մարդու իրավունքների ծրագրի շրջանակներում:

 

Ծրագրի կազմակերպմանն աջակցել են Նիդերլանդների Թագավորության դեսպանատան սոցիալական վերափոխման ծրագիրը և ABA/CEELI Հայաստանը:

 

Ցուցահանդեսը լրացնում է երկրի ջանքերը, որոնք ուղղված են երիտասարդներին հասարակական կյանք ավելի շատ ներգրավելուն և մարդու իրավունքներին, դրանց խթանմանն ու պաշտպանությանն ուղղված նրանց գիտելիքները հարստացնելուն:

 

Նկարները արվել են հայ երիտասարդների կողմից, ովքեր փորձել են ցույց տալ մարդու իրավունքների գաղափարն իրենց կյանքի առօրյա անկյուններից: Նկարները պատկերում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդվածները:

 

Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչն ասաց: ՙՄարդու իրավունքների կարևորությունն ավելի ու ավելի շատ է ընդգծվում վերջին տարիներին: Ամբողջ աշխարհում մարդիկ պահանջում են արդարություն, արժանապատվություն, հավասարություն, մասնակցություն` Համընդհանուր հռչակագրում ամրագրված իրավունքները:  ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունն աջակցում է կառավարության և քաղաքացիական հասարակության ջանքերը` ուղղված մարդու իրավունքների վերաբերյալ հանրության ըմբռնման ու հարգանքի խթանմանը:՚

 

Ռուզաննա Նահապետյանը, ՙԻնտեգրում՚ երիտասարդական ՀԿ-ի ծրագրերի ղեկավարը հանրությանը ներկայացրեց իրականացրած ծրագիրն ու արդյունքները: Նա նաև շնորհակալություն հայտնեց ծրագրի մասնակիցներին և գործընկեր կազմակերպություններին, ինչպես նաև հանդիսատեսին: Նա հույս հայտնեց, որ ցուցահանդեսը մարդկանց համար կլինի մարդու իրավունքների պաշտպանության և խթանման կարևորության յուրատեսակ հիշեցում:

 

Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև 2012թ. փետրվարի 24-ը, երկուշաբթիից ուրբաթ օրերին 15:00-17:00:

 

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply