Իսրայելի նախկին վարչապետը նստեց մեղադրյալի աթոռին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 25, 2009 16:18
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը, ով մեղադրվում է կաշառակերության, խարդախությունների, կեղծ փաստաթղթերի գրանցման եւ հարկերը թաքցնելու համար, այսօր Երուսաղեմի շրջանային դատարանում նստել է մեղադրյալի աթոռին:
Օլմերթը հայտարարել է, որ երեք տարի շարունակվող հարցաքննություններից եւ զրպարտանքից հետո վերջապես եկել է փաստերի ժամանակը: Նա հույս է հայտնել, որ դատարանը կարդարացնի իրեն: Մեղադրանքները վերաբերում են այն ժամանակաշրջանին, երբ Օլմերթը գլխավորում էր Երուսաղեմի քաղաքապետարանը եւ Առեւտրի, արդյունաբերության եւ աշխատանքի նախարարությունը: Մեղադրող կողմը մտադիր է դատարան հրավիրել 280 վկա, այդ թվում` մի քանի միլիարդատերերի:






Facebook
Tweet This
Email This Post
