Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում հանրապետությունում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 6, 2012 12:12

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ի երեկոյան ժամերին, 8-10-ին, 11-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 11-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ: Քամին հյուսիս-արևելյան 5-10մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 8-ի գիշերը կբարձրանա 10-13 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

 

Երևանում`

Փետրվարի 7-ի գիշերը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ի երեկոյան ժամերին, 8-10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց:

 

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply