Քննարկում Հանրային խորհրդում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 6, 2012 13:05

«Ազգային համագործակցություն» հիմնադրամի հանրության հետ կապերի համացանցային ակումբը ՀՀ Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կոլեգիայի հետ համատեղ ս.թ. փետրվարի 7-ին, ժամը 15.00-ին ՀՀ Հանրային խորհրդում (Հասցեն` Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա», 6-րդ հարկ, 607 դահլիճ) կազմակերպում է քննարկում հետևյալ թեմայով`

«2012 թվականից կիրառվող հարկային օրենսդրության փոփոխությունները որքանո՞վ են նպաստում ապրանքների վաճառքի և ծառայությունների մատուցման (այդ թվում` էլեկտրոնային եղանակներով) խթանմանը»:

Քննարկմանը հրավիրված է մասնակցելու ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

 

Դիտվել է 752 անգամ:
Print Friendly

Leave a Reply