Էջմիածնում 26-ամյա երիտասարդ են սպանել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 6, 2012 12:52
Փետրվարի 4-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Արտակ Սիմոնյանի դիակը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում գտնվող վարսավիրանոցի մոտ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Արտակ Սիմոնյանի ուղղությամբ, սպանել նրան և դիմել փախուստի:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply