Մեկնարկել է «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 6, 2012 12:46

Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը`Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Բեռլինի Հումբոլտի համալսարանի և Բեռլինի տեխնիկական համալսարանի հետ կազմակերպում է “Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ” /”ՄԽԿ 2013″/ ծրագիրը:
“ՄԽԿ 2013” ծրագրին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, գերմաներենի գերազանց իմացությամբ, կրթաթոշակ ստանալու պահին 30 տարեկանը չլրացած և Գերմանիայի քաղաքականությամբ և պատմությամբ հետաքրքրվող ՀՀ քաղաքացիները:
Մասնակիցները հնարավորություն կունենան 15-շաբաթվա /2013թվականի մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը/ գործունեության ընթացքում ծանոթանալ գերմանական խորհրդարանական համակարգին և քաղաքական որոշումների կայացման գործընթացին:
Կրթաթոշակառուներին ամսական տրամադրվում է 450 եվրո և “ՄԽԿ 2013” ծրագիրը հոգում է բնակարանային, ապահովագրական և ճանապարհային ծախսերը:
Կրթաթոշակների ընտրությունը կատարում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմված անկախ ընտրական հանձնաժողովը:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2012 թ. հունիսի 30-ն է:
Ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ www.bundestag.de/ips կայքէջից:

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply