50-ամյա լռությունից հետո թոշակառու կինը գիրք է գրել նախագահ Քենեդու հետ սիրավեպի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2012 12:31

Իր կյանքի ու նախագահ Քենեդու հետ սիրավեպի մասին հիշողությունների գիրք է լույս ընծայել  69-ամյա թոշակառու Միմի Ալֆորդը: Գիրքը վերնագրված է «Կար-չկար, մի գաղտնիք կար,  կամ  Իմ կապը նախագահ Քենեդու հետ»:

50 տարի առաջ, երբ Միմին ընդամենը 19 տարեկան էր, իսկ Քենեդին արդեն 45, կապ է ձևավորվել ԱՄՆ 35-րդ նախագահի հետ, որը տևել է գրեթե 1,5 տարի: Քենեդու հետ նա ծանոթացել է  Սպիտակ տան լողավազանի մոտ. աղջիկը պրակտիկա էր անցնում նախագահի մամլո ծառայությունում:

Ալֆորդը գունագեղ նկարագրում է նախագահի հետ կապը: Իր խոսքով,  սիրով զբաղվելու ժամանակ Քենեդին սիրում էր սիրային խաղեր, որոնք իրենց  սեքսուալ կյանքը «զվաճալի» ու «հետաքրքիր» էին դարձնում:  Քենեդին երբեք չի համբուրել իր շուրթերը, իսկ աղջիկը միշտ նրան դիմել է «պարոն նախագահ»-ով: Նա գրում է, որ մի  անգամ նույնիսկ  ոչ պաշտոնական միջոցառման ժամանակ Քենեդին իրեն թմրանյութ է առաջարկել: Հեղինակը գրում է, որ իր ու նախագահի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 1963-ի նոյեմբերի 5-ին, Մանհեթնում, նախագահի հանելուկային սպանությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Այն ժամանակ աղջիկը նախագահին հայտնել է, որ պատրաստվում է ամուսնանալ, դրան ի պատասխան, Քենեդին ասել է, որ միևնույն է, իրենք կշարունակեն հանդիպել:

 

Դիտվել է 1804 անգամ:
Print Friendly

Leave a Reply