Արոնյանը կպայքարի «Մեծ սաղավարտին» տիրանալու համար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 6, 2012 12:30

Լևոն Արոնյանը կմասնակցի սեպտեմբերի 24-հոկտեմբերի 13-ը կայանալիք շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարին: Վերջինիս կմասնակցեն  6 շախմատիստներ՝ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մրցամարտի հաղթողը,  Արոնյանը՝ որպես վերջերս հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում ավարված գերմրցաշարի հաղթող, Մագնուս Կառլսենը և Վլադիմիր Կրամնիկը՝ որպես  Միխայիլ Տալի հուշամրցաշարի և «Լոնդոն կլասիկ» մրցաշարի հաղթողներ, ինչպես նաև Լինարես և ռումինական Բազնե քաղաքներում կայանալիք շախմատի միջազգային մրցաշարերի 2 հաղթողները:

Մրցաշարի անցկացման վայրը առայժմ որոշված չԷ: Ենթադրվում Է, որ այն կանցկացվի  երկու շրջանով` երկու երկրներում:

Դիտվել է 694 անգամ:
Print Friendly

Leave a Reply