Շաբաթ և կիրակի օրերը չորս ավտոպատահար`յոթ մարդ հիվանդանոցում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 6, 2012 12:49
Փետրվարի 5-ին, ժամը 03.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում բախվել է բաժանարար եզրաքարին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Միցուբիշի Չարիոտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և երկու ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 5-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 4-ին, ժամը 17.00-ին, «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ա. Խաչատրյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում բախվել  է «Բայդ» մակնիշի ավտոմեքենայի:
Բախման հետևանքով «Բայդ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply