Հայաստանի ըմբիշները` միջազգային մրցաշարի հաղթողներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 6, 2012 12:17

Հայաստանի 96 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Հաջիմուրադ Նուրմահոմեդովը դարձել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած միջազգային մրցաշարի հաղթող: Իսկ ահա, մեր մեկ այլ լեգեոնական` 120 կգ քաշային Ռուսլան Բասիևը ճանաչվել է 3-րդը:

55 կգ քաշայինների մրցավեճում Գեղամ Բաբախանյանը և Միհրան Ջաբուրյանը կանգնել են պատվո պատվանդանի երկրորդ և երրորդ աստիճաններին:

66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշների եզրափակչում Արամ Ջուլֆալակյանը հաղթել է Հովհաննես Վարդերեսյանին:

Հունահռոմեական ոճի ըմբիշներ, 60 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 84 կգ քաշային Հրաչյա Հովհաննիսյանը բավարարվել են բրոնզե պարգևներով:

Դիտվել է 665 անգամ:
Print Friendly

Leave a Reply