Որքա՞ն հարկ է վճարել Մայր աթոռ սուրբ Էջմիածինը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 6, 2012 12:31

Հայտնի է, որ Հայ առաքելական եկեղեցին իրականացնում է նաեւ տնտեսական գործունեություն, օրինակ, մոմերի արտադրություն եւ վաճառք: Թե որքա՞ն հարկ է վճարվում այդ տնտեսական գործունեությունից` հատնի չէ: Ավելին` եկեղեցին օգտվում է նաեւ գույքահարկի ու հողահարկի արտոնություններից:

Սակայն ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոիտեի խոշոր հարկատուների ցանկերից մեկում, անուամենայնիվ, պարբերաբար նշվում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի անունը: Խոսքը տարեկան արդյունքներով 3 մլն դրամ եւ ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարողների ցանկի մասին է;

Այս ցանկում Մայր աթոռ սուրբ Էջմիածինը գտնվում է բավական բարձր` 60-րդ հորիզոնականում, եւ 2011 թ. պետբյուջե է փոխանցել 170 մլն դրամ սոցապ վճար: Ընդ որում` 2010 թ. համեմատ արձանագրվել է հետընթաց` այդ ժամանակահատվածում եկեղեցին պետությանն  է փոխանցել 175 մլն դրամ եւ ի դեպ` գտնվում էր 45-րդ տեղում:

Նշենք սակայն, որ մյուս ցանկերում եկեղեցու անունը չի նշվում: Մայր աթոռ սուրբ Էջմիածինը բացակայում է եւ խոշոր 1000 հարկատուների, եւ խոշոր 1000 գործատուների ցանկերից:

 

News.am

Դիտվել է 719 անգամ:
Print Friendly

Leave a Reply