Կիսապաշտպան Աղվան Մկրտչյանը որակազրկվեց մեկ տարով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 25, 2009 16:21
Աղվան Մկրտչյան
Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն մեկ տարով որակազրկել Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և «Միկա»-ի կիսապաշտպան Աղվան Մկրտչյանին՝ տուգանելով ակումբին 250 հազար դրամ:
Ֆուտբոլի ՀՀ առաջնության 22–րդ տուրում «Միկայի» և «Գանձասարի» խաղում Մկրտչյանը կոտրել էր մրցակցի կիսապաշտպան Արտաշես Անտոնյանի ոտքը։ Նա միտումնավոր կոպիտ խաղի համար կարմիր քարտի էր արժանացել, հեռացվել խաղադաշտից: Իսկ Անտոնյանը տեղափոխվել էր հիվանդանոց, վիրահատվել: Պարզ չէ, թե այս ֆուտբոլիստը երբ շարք կվերադառնա և կկարողանա՞ երբևէ ֆուտբոլ խաղալ:
Իսկ Մկրտչյանի որակազրկումը կշարունակվի մինչև 2010-ի սեպտեմբերի 24-ը:






Facebook
Tweet This
Email This Post
