Ադրբեջանում զինվոր է ինքնասպան եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2012 12:12

Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական բաժնի ղեկավարի տեղակալ Թոյմուր Աբդուլաևը հայտնել է ադրբեջանական բանակում հերթական զինվորի մահվան մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Anspress լրատվական գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Աղդամի շրջանում: Հաղորդման համաձայն` ադրբեջանցի զինվորը, ով զինակոչվել էր 2011 թվականին, իր ծառայողական հրացանից արձակած կրակոցից ինքնասպան է եղել: Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

 

Դիտվել է 793 անգամ:
Print Friendly

Leave a Reply