Հայկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 6, 2012 12:02

Երևանի Կենտրոն և  Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` փետրվարի 6-ին,  տեղի է ունեցել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստը:

Այս գործով դատախազը որոշել է փոխել Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը: Լրագրողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ  Գեւորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր: Այդ դեպքում բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

ՀՀ ոստիկանության տվյալներով`հունվարի 13-ին` ժամը 17.30-ի սահմաններում, Երեւանի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց ՎԱԶ-21214 մակնիշի 19 ՕԼ 158 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ վարորդը` Հայկ Գեւորգյանը, դեպքի վայրից դիմել է փախուստի:

Հայկ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի’ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս» և 244-րդ հոդվածի «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից» հատկանիշներով:

 

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply