Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Կանայան կղզիներում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 10, 2009 17:17
Իսպանական AENA ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռն այսօր շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով ստիպված է եղել թռիչքից 10 րոպե անց վերադառնալ Կանայան կղզիներ և վթարային վայրէջք կատարել:
AENA-ի խոսնակ Կարեն Մարթելը տեղեկացրել է, որ որևէ տուժող չկա: Նա հերքել է տարածված տեղեկություններն այն մասին, թե շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել:
Hurriyet






Facebook
Tweet This
Email This Post
