Բրիտանացիները տոնում են Եղիսաբեթ Երկրորդի կառավարման 60-ամյակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2012 10:52

Բրիտանացիներն ադամանդյա հոբլյան են տոնում. ուղիղ 60 տարի առաջ Միացյալ Թագավորության գահ բարձրացավ Եղիսաբեթ Երկրորդը:

Հանդիսությանը կմիանան նաև  ընկերակցության անդամ երկրները`Ավստրալիան, Կանադան, Զելանդիան ու Ջամայկան: Եղիսաբեթի կառավարումն ամենաերկարատևն է  համարվում. նրա վարչապետն է եղել դեռևս  Ուինսթոն Չերչիլը: Իսկ ներկայումս երկիրը ղեկավարողների մեծամասնությունն էլ պարզապես դեռևս լույս աշխարհ չէր եկել, երբ նա բարձրացավ գահին:

Ձերդ մեծություն Եղիսաբեթ Երկրորդ, Աստծու օրհնությամբ Բրիտանիայի միացյալ թագավորության ու հյուսիսային Իռլանդիայի և  իր այլ թագավորությունների ու տարածքների Թագուհի, Ընկերակցության ղեկավար, հավատի պաշտպան. աա բրիտանական միապետի ամբողջական տիտղոսն է:

Եղիսաբեթ Երկրորդը նաև 15 անկախ պետությունների թագուհին է:

Նրանից ավելի երկար կառավարել է Վիկտորիա թագուհին: Եղիսաբեթ Երկրորդն այդ ռեկորդից, սակայն, այնքան էլ հեռու չէ: Նրա գահին բարձրանալը ինչ որ առումով պատահական է ստացվել, չնայած գահաժառանգների թեկնածուների ցանկում  զբաղեցրել է 3-րդ տեղը: Ըստ գաղափարի, թագը պետք է փոխանցվեր նրա  հորեղբոր` Էդուարդ Ութերորդի գծով, սակայն վերջինս հրաժարվեց գահից հանուն ամուսնալուծված կնոջ նկատմամբ  տածած սիրո ու, հետևաբար, Անգլիայի թագավոր կարգվեց իր փոքր եղբայրը` Եղիսաբեթի հայրը` Գեորգի Վեցերորդը: 1952-ին նա մահացավ թոքերի հիվանդությունից.   այդպիսով, 25-ամյա երիտասարդ  Եղիսաբեթը  դարձավ աշխարհի ամենաազդեցիկ պետություններից մեկի ղեկավարը:

Թագադրման արարողությունը տեղի ունեցավ մեկ տարի անց` 1953-ի հունիսին: Սակայն, թագուհու համար այդ օրը փետրվարի 2-ն է, որը նրա կյանքն արմատապես փոխեց:

 

 

Դիտվել է 1379 անգամ:
Print Friendly

Leave a Reply