Էլ. սյան վրա արագիլի բույն է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 6, 2012 11:45

Փետրվարի 3-ին`ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 8-րդ փողոցի թիվ 20 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.15-ին, մարվել 10.32-ին:  Այրվել են Վ.Մխիթարյանին պատկանող տան փայտե նախամուտքը` 10 քմ մակերեսով, կուտակված վառելափայտ , տան միջանցքի հատակը` 0.5 քմ մակերեսով և մուտքի դուռը:

Նույն օրը`ժամը 12.26-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 50/1 շենքի 55-րդ բնակարանում:  Դեպքի վայր են մեկնել  երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը և  ավտոսանդուղքը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.49-ին, մարվել`12.57-ին:  Անուշ Գրիգորյանին պատկանող բնակարանի պատշգամբում այրվել են տնտեսական իրեր`6 քմ մակերեսով:

Նույն օրը`ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 2 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.22-ին, մարվել`19.30-ին:  Ամբողջությամբ այրվել է Արամ Մնացական­յանին պատկանող «Ֆոլկսվագեն Պասատ» մակնիշի 27 ՏT 692 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Փետրվարի 4-ին`04.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մուշավան թաղամասի թիվ 2 փողոցի 44-րդ տան տանիքում: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.45-ին, մարվել`08.11-ին:  Այրվել է Ա.Մաթևոսյանին պատկանող տան տանիքը` մոտ 100 քմ մակերեսով և այնտեղ կուտակած մոտ 100 հակ անասնակեր:

Նույն օրը`ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի թիվ 12 շենքի մուտքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մարվել է տեղի ուժերով:  Տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:  «1-04» ծառայության աշխատակիցների կողմից դադարեցվել է գազի արտահոսքը:

Նույն օրը`ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի հարակից տարածքում այրվում է կրպակ: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.58-ին, մարվել`19.10-ին:  Հ.Գևորգյանին պատկանող ծաղկի կրպակում  այրվել են ծաղկի ձևավորման պարագաներ:

Փետրվարի 5-ին`ժամը 00.32-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զորակ գյուղում այրվում է էլ. սյուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.37-ին, մարվել`00.44-ին:  Էլ. սյան վրա այրվել է արագիլի բույն:

 

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply