Թուրքերը Հայոց ցեղասպանության հետ կապված Ֆրանսիայի որոշումը հիմնավորել են` դրա հիմքի վրա նոր դատ բացելով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 6, 2012 10:38

Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) քաղաքի 57-ամյա Ահմեդ Քարադաղը Ֆրանսիայի նախագահի, Ֆրանսիայի հանրապետության, Ֆրանսիայի հայ համայնքի եւ Ստամբուլի հայկական 4 հիմնադրամների դեմ փոխհատուցման պահանջով  դատական հայցի ներկայացնելուց հետո հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել:

Այն բանից հետո, երբ Գազիանթեփի քաղաքացիական գործերով 4-րդ դատարանը վարույթ է ընդունել Ահմեդ Քարադաղի հայցը, ով պնդում է, թե 1919-1920 թվականներին ֆրանսիացիները սպանել են իր պապին, նրանից վերցրել 25 ուղտերը եը 3,5 կգ ոսկի, Գազիանթեփի լրատվամիջոցները կոչ են անում քաղաքացիներին նույն դատական հայցը ներկայացնել դատարաններ եւ կից ներկայացնում են դատական հայցի լրացված թուղթը, որտեղ մնում է միայն  հայցվորի անունը եւ ամսաթիվը լրացվի:

Հայցադիմումի մի մասում, որտեղ փորձ է արվում հիմնավորել թե ֆրանսիացիների կողմից իրականացրած թալանը եւ սպանությունները դուրս են հանցանքի վաղեմության օրենքից` հիմնավորում է բերվում Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ցեղասպանությունների մասին օրինագիծը: «Թուրքական քրեական օրենսգրքով այդ հանցանքները վաղեմություն  ունեն, սակայն Ֆրանսիայի կողմից ընդունված Ցեղասպանության ժխտումը քրեկանացնող  օրինագիծը վերաբերվում է ավելի հին ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների վրա, ինչը նշանակում է, որ հանցանքի վաղեմության գործոնը դրանով վերանում է: Հաշվի առնելով նաեւ միջազգային իրավունքը` անիմաստ է խոսել վաղեմության մասին»,-նշվում է հայցադիմումի օրինակում:

Հայցադիմումի մեջ հայերը եւս մեղադրվում են թուրքերին թալանելու եu  սպանելու, ինչպես նաեւ ֆրանսիացիներին օգնելու մեջ, որի համար հայցադիմումում նշվում է նաեւ Ֆրանսիայի հայ համայնքի եւ Ստամբուլի հայկական 4 հիմնադրամների անունները:

Նշվում է, թե Ֆրանսիայի կողմից ընդունված օրինագիծը բարոյական ծանր հարված էր թուրք ժողովրդին, որի համար հայցվոր կողմը պահանջում է խորհրդանշական 10 հազար եվրո` նյութական փոխհատուցման եւ 5 հազար եվրո` բարոյական փոխհատուցման համար:

Արթուր Հակոբյան

News.am

 

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply