Իրանը ձկան նման լռում է Սիրիայի ջարդերի մասին.Թուրքիայի փոխվարչապետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2012 10:22

Թուրքիան քննադատել է Իրանին այն բանի համար, որ վերջինս ոչ մի կերպ չի արձագանքում Սիրիայում Բաշար Ասադի կողմից  ընդդիմության ճնշմանը:

«Չգիտեմ, Իրանն իրավունք ունի իսլամական պետություն կոչվելու, եթե ոչ մի խոսքով չմեղադրեց Ասադին սեփական ժողովրդի հանդեպ չարագործության համար», -հռետորական հարց է բարձրացրել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առընչը Բուրսայում իշխող կուակցության կոնֆերանսի ժամանակ:

Նա հավելել է, որ Լիբանանը ոչ մի խոսք չի արտաբերել Ասադի զորքերի  ձեռքով զոհված հասարակ սիրիացիների ընտանիքներին` հարազատների կորստի կապակցությամբ: Առընչը վճռականորեն քննադատել է Հոմսում անցած շաբաթ Ասադին հավատարիմ զորքերի իրականացրած ջարդերը: Փոխնախագահը կոչ է արել մյուս մահմեդական երկրներին էլ ձայն բարձրացնել սիրիացիներին պաշտպանելու համար:

Իրավապահ մարմինները հայտնում են, որ փետրվարի 5-ին, ողջ օրվա ընթացքում Սիրիայում 56 մարդ է սպանվել: Նրանց կեսը քաղաքացիական անձինք են, մյուս մասը` զինծառայողներ: 56-ից 23-ը սպանվել են Հոմսում:

 

 

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply