Ֆինլանդիայում նոր նախագահ են ընտրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2012 9:47

Ֆինլանդիայում կիրակի` փետրվարի 5-ին,  նախագահական ընտրություններ կայացան: Երկրորդ փուլում հաղթող ճանաչվեց 63-ամյա պահպանողական, Կոալիցիոն կուսակցության անդամ Սաուլի Նիինիստեն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 63%-ը, նրա հակառակորդի`  “Կանաչների միությունից” Պեկու Հավիստոյի օգտին` մոտ 37%: Ընդ որում, ընտրողների  ներկայությունը քվեարկությանն ընդամենը 69% է կազմել:

Սաուլի Նիինիստեն  զբաղեցրել է ֆինանսների նախարարի, պառլամենտի բանախոսի ու արդարադատության նախարարի պաշտոններ:

Սաուլի Նիինիստեն   Ֆինլանդիայի նախագահի պաշտոնում Տարյա Խալոնենին կփոխարինի 12-տարվա ժամկետից հետո: Երդման արարողությունը տեղի կունենա մարտի 1ին: Սաուլի Նիինիստեն   Ֆինլանդիայի պատմության 12-րդ նախագահը կդառնա:

 

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply