Տիգրան Սարգսյան. Հայաստանում ռուսական կապիտալով 1000-ից ավելի ընկերություն է աշխատում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 25, 2009 16:29

7587_am_1Այսօր Յարոսլավլում` ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան ասել է, որ առաջին կիսամյակում ճգնաժամը բավական ուժեղ է հարվածել Հայաստանի տնտեսությանը. « սակայն այսօր  զգուշավոր լավատեսությամբ կարելի է նկատել տնտեսության աճի միտումներ։ Դա նշանակում է, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագիրն արդյունքեր է տալիս»:

Նիստի մասնակիցները քննարկել և որոշումներ են ընդունել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ տնտեսական համագործակցության հարցերի շուրջ:

7587_am_2Վարչապետը նշել է, որ Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցած գործընթացները նման են Ռուսաստանում տեղի ունեցողներին։ «Եվ դա պատահական չէ. մեր տնտեսական համակարգերը փոխպայմանավորված ու ինտեգրված են։ Հայաստանում ռուսական կապիտալով 1000-ից ավելի ընկերություն է աշխատում։ Էներգետիկ համակարգերն ու տրանսպորտային հաղորդակցությունն ինտեգրված են ռուսաստանյան տնտեսության հետ»,- ասել է նա։

Դիտվել է 1473 անգամ:
Print Friendly

Leave a Reply