Վենետիկում մեկնարկել է նշանավոր դիմակահանդեսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2012 23:16

Չնայած ցրտերին, Վենետիկում սկսվել է հայտնի դիմակահանդեսը: Տոնական շրջանը կտևի մինչև փետրվարի 21-ը: Այս տարի այն անց է կացվելու “Կյանքը ինչպես թատրոն” կարգախոսով: Գլխավոր բեմական հրապարակ է դարձել Սուրբ Մարկոսի հրապարակը: Գիշերն այնտեղ գործի է դրվել  գինու շատրվան:  Զբոսանքն  ու պարերը շարունակվել  են մինչև  առավոտ:

Դիմակահանդեսի   օրերին Վենետիկ են  ժամանում մոտ մեկուկես մլն  զբոսաշրջիկ ու արտիստ  աշխարհի տարբեր երկրներից:

Դիմակահանդեսի վերջին օրը լավագույն դիմակը մրցանակ կստանա:

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply