Ամերիկայում աշակերտուհին պատահաբար քիմիական նոր նյութ է հայտնագործել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2012 22:56

Քանզաս սիթիի 5-րդ դասարանի աշակերտուհին,  կատարելով ուսուցչի առաջադրանքը, քիմիական նոր  միացություն է հայտնաբերել, որի մոլեկուլյար կառուցվածքը, հնարավոր է`  կօգնի էներգիա կուտակելու ինովացիոն մեթոդ ստեղծելուն:

Քլեր Լեյզենը հաճախում է այն դպրոց, որտեղ սովորեցնում են Մոնթեսսորի մեթոդով: Դասերից մեկի ժամանակ երեխաներին առաջադրվել էր հատուկ գնդերից նոր միացությունների ձողիկներից մոլեկուլի մոդել ստանալ:

Աղջիկը շատ տարօրինակ  կառուցվածք է ստեղծել երևակայական ազոտից ու ածխաջրածնից: Ուսուցիչն այն տեսնելով, կապվել է իր գործընկեր  քիմիայի պրոֆեսորի հետ, ուղարկել աղջկա պատրաստած  մոդելը: Պրոֆեսորն իսկույն չի կարողացել պատասխանել, թե լուսանկարում պատկերված մոդելն արդյոք քիմիկոսներին հայտնի նյութ է, թե ոչ: Ուսումնասիրելով  քիմիայի բնագավառում 1904-ից կատարված գիտական աշխատանքների տվյալների բազան, նա ընդամենը մեկ  հոդված գտավ, որտեղ հիշատակվում է այդ նյութը: Սակայն աշակերտուհու ստեղծած մոդելում ատոմներն այլ դասավորություն ունեին,  կնշանակի` այդ մոլեկուլների հատկություններն էլ այլ են: Հետագա ուսումնասիրություններից  պարզվեց, որ նյութը կարող է էներգիա պահպանել: Բացի այդ, այն նիտրոգլեցիրին է պարունակում, այնպես որ, հնարավոր է, որ աղջնակը նոր պայթուցիկ նյութ է հայտնագործել: Ինչ էլ որ լինի, 10-ամյա աղջիկը դարձել է գիտական հոդվածի հեղինակ ու ցնցել քիմիայի աշխարհը: Ուսուցիչը հույս ունի, որ Քլերը ցանկություն կունենա հետագայում զբաղվել գիտական քիմիայով:

 

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply