Իրանը պատրաստ է հարվածել ցանկացած երկրի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2012 18:01

Իրանը կհարվածի ցանկացած  երկրի, որի տարածքը «կօգտագործի թշնամին Իսլամական հանրապետության   վրա հարձակվելու համար»: Այդ մասին հայտարարել է «իսլամական հեղափոխության պահապանների» Կորպուսի հրամանատարի տեղակալը, բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին: «Ամեն մի  շրջան , որը կօգտագործվի Իսլամական հանրապետության  դեմ ագրեսիայի համար , կստանա  պատասխան հակահարված  Կորպուսի ստորաբաժանումներից»,- ընդգծել է նա:

Ավելի վաղ Պենտագոնի  ղեկավար Լեոն Պանետան հայտարարել էր, որ Օբամայի ադմինիստրացիան «չի բացառում գործողության հնարավոր տարբերակներից ոչ մեկը, որպեսզի արգելի Իրանին միջուկային ռումբ ունենալ»:  Նա ասել է, որ դա ենթադրում է ռազմական ուժի կիրառում:

 

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply