Ճապոնիայի ամենատարեց փիղը նշում է իր 65 ամյակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2012 12:57

Ճապոնական Ինոսիկարա կենդանաբանական այգում իր հոբելյանն է նշում Ծագող արևի երկրի ամենատարեց փիղը` Խանակոն: Չնայած նրա ծծդյան օրը հունվարի   մեկին է , սակայն  երկարակյաց փղի  65 ամյակը կնշվի    այսօր:

Հարյուրավոր մարդիկ եկել  են Մուսասինո  քաղաք`  շնորհավորելու կնճիթավոր հոբելյարուհուն: Տոնական   ծրագրում   նախատեսվում  են տարբեր հյուրասիրություններ   ինչպես Խանակոյի, այնպես էլ այցելուների  համար, խաղեր և զվարճալիքներ,  վիկտորինաներ, որոնցում կենդանաբանական այգու աշխատակիցները պատասխանում  են Ինոսիկարայի  այցելուների հարցերին:

Ինչպես  ИТАР-ТАСС-ն է հաղորդում, Խանակոյի ծննդյան իրական թիվը  հայտնի չէ, այդ պատճառով,  երբ  1949 թ.  կենդանուն Թաիլանդից բերեցին Ճապոնիա,  որոշվեց ծննդյան օր համարել  հունվարի մեկը:  Այժմ Խանակոն Ճապոնիայում ապրած ամենաերկարակյաց փիղն է:  Մեկ  ամիս առաջ նա նախորդ  Սուվակո փղի, որը սատկեց Կոբե կենդանաբանական այգում 2008թ., ռեկորդը գերազանցեց :  Կենդանաբանական այգու աշխատակիցներն ասում են, որ Խանակոն իրեն շատ   լավ է զգում:  Նա ասիական կամ  հնդկական փղերի տեսակից է: Ասիական փիղը իր մեծությամբ երկրորդն է աշխարհում` սավաննայի փղից հետո:

 

Դիտվել է 1318 անգամ:
Print Friendly

Leave a Reply