ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 4, 2012 22:00

ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում կուսակցության համագումարին ընդառաջ հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ:

Ավանդական դարձած ամենամյա այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփում են անցած մեկ տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և կուսակցության նախագահի հետ հանդիպման ժամանակ դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնում, քննարկում ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Այսօրվա հանդիպմանը կանայք խնդրել են Նախագահին իրենց հետաքրքրող կարևոր և արդիական մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետներն ու դիրքորոշումները: Հարցերը վերաբերել են ինչպես  հանրապետության ներքին կյանքին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումներից հետո օրենսդիր մարմնում կանանց ներգրավվածության մեծացմանը, այնպես էլ ՀՀ արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային մարտահրավերներին:

 

 

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply