Ռուսաստանն ու Չինաստանը արգելափակեցին Սիրիայի նկատմամբ որոշման կայացումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2012 22:15

Այսօր Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արգելափակեցին արևմուտքի և արաբական երկրների կողմից Սիրիայի նկատմամբ որոշումը: Ավելի վաղ Սերգեյ Լավրովը նշել էր, որ «մեծ հաշվով երկու խումբ խնդիր է մնացել.առաջինը`միակողմանի, չկամությամբ ըստ արժանավույն գնահատել հակակառավարական զինված խմբավորումների անօրինականությունները,որոնք սադրում  են բռնություն, վախեցնում խաղաղ բնակչությանը, փորձում են ճգնաժամ ստեղծել սպասարկման ոլորտում , արգելում մարդկանց  գնալ աշխատանքի և զբաղվում են թալանով  ու կողոպուտով:”

“Մեր ուղղումները հատուկ ջանքեր չեն պահանջում, դրանք  հիմնված  են  կոնկրետ փաստերի  վրա, այդ թվում Արաբական պետությունների լիգայի դիտորդների  հաշվետվու թյան:” – Սերգեյ Լավրովին  ցիտում   է  ИТАР-ТАСС-ը:

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply