Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է վարչական շրջաններում ընթացող ձնամաքրման աշխատանքներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 4, 2012 21:49

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վերջին օրերին տեղացած առատ ձյան հետևանքները վերացնելու ուղղությամբ կոմունալ ծառայությունների կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով, շրջայց է կատարել մայրաքաղաքի վարչական շրջաններում: Շրջայցի ընթացքում քաղաքապետը ծանոթացել է կենտրոնական և երկրորդական փողոցների ու մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքներին: <<Շրջայցի ժամանակ որոշ թերություններ նկատվեցին մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքներում: Բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հստակ հանձնարարական է տրվել, որ բակային տարածքներն ու մայթերը հնարավոր արագ մաքրվեն: Կենտրոնացվել են բոլոր ծառայությունները և հերթապահությամբ այդ աշխատանքները շարունակվեն շուրջօրյա>>,-նշել է Տարոն Մարգարյանը:Տարոն Մարգարյանը տեղերում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կենտրոնացնել համապատասխան կառույցների ամբողջ ներուժն ու վարորդների և հետիոտների համար ապահովել անվտանգ երթևեկ: Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով տարվող աշխատանքները`քաղաքապետը նաև հանձնարարել է աշխատանքները շարունակել շուրջօրյա ժամանակցույցով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 816 անգամ:
Print Friendly

Leave a Reply