ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպեց Ավստրիայի Ազգային Խորհրդի նախագահ Բարբարա Պրամերի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 4, 2012 21:39

Փետրվարի 2-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպեց Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամերի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցությունը երկկողմ խորհրդարանական և բազմակողմ միջխորհրդարանական կառույցներում: Անդրադարձ կատարվեց երկու խորհրդարանների միջև գործունեության ակտիվացմանը:  Դեսպանը տիկին Պրամերի խնդրանքով ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, հարաբերությունները հարևան երկրների հետ, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ, մասնավորապես, առևտրական ոլորտում Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների ներկա վիճակը:

Դիտվել է 833 անգամ:
Print Friendly

Leave a Reply