Այսուհետ Հայաստանի հավաքական թիմերը կհանդերձավորի «ASICS» ֆիրման

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 25, 2009 15:48

Ճապոնական «ASICS» մարզական գույքի և հանդերձանքի ֆիրման առաջիկա 4 տարիներին կհովանավորի Հայաստանի հավաքական թիմերը, կհանդերձավորի մեր երկրի մարզիկներին:

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այդ մասին պայմանագիր ստորագրեցին «ASICS» ֆիրմայի ռուսական կազմակերպության գլխավոր տնօրեն Իգոր Ֆոմինը և ՀՀ սպորտի, երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«ASICS» -ը հապավում է, որը թարգմանաբար նշանակում է` «Առողջ մարմնում` առողջ հոգի»: Ֆիրման հիմնվել է 1949-ին,  և շտաբ-բնակարանը գտնվում է Ճապոնիայի Հոբե քաղաքում:

Այսպիսով, Հայաստանի հավաքական թիմերի մարզիկները, մարզիչները միջազգային պաշտոնական ստուգատեսներին, այդ թվում՝ 2010-ին Վանկուվերում և 2012-ին Լոնդոնւմ կայանալիք ձմեռային և ամառային օլիմպիական խաղերին ներկայանալու են «ASICS»-ի մարզազգեստով:

Ֆոմինը գոհ է, որ իրենց ֆիրման ներդրում է ունենալու հայկական սպորտի զարգացման գործում: Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ ֆիրմայի հետ բանակցում են մայիսից և, փաստորեն, կարողացել են արդյունքի հասնել:

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply