ՀՀ վարչապետը մասնակցեց Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսի բացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 4, 2012 15:00

Երեւանի Գեղագիտության ազգային կենտրոնի սաները իրենց նկարչական աշխատանքները ներկայացրին կենտրոնում` նվիրված Սուրբ Սրգսի տոնին: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանը,

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը,  մշակութասեր հասարակությունը:

Ինչպես նշեց Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը, իրենք ավելի շատ են կարեւորում տոնը, քանի որ սա եւս մեկ անգամ հնարավորություն տվեց ապացուցելու բոլորին, որ հայ երեխաներն իրենց արվեստով հավասարը չունեն ամբողջ աշխարհում:

«Այս աշխատանքները գալիս են մեկ անգամ եւս փաստելու, որ Թորոս Ռոսլինների վերջը չի լինելու, մեր գենետիկ պաշարները վերջ չեն ունենալու»,-ասաց նա:

Կենտրոնի ղեկավարը հավաստիացրեց ներկաներին, որ նկարները ստեղծելիս երեխաներին նաեւ ներկայացվել է տոնի ծագման պատմությունը, Սուրբ Սարգսի հետ կապված ավանդույթը եւ այլ մանրամադներ:

Կճոյանը երեխաներին մաղթեց, որ սերը երբեք չցամաքի նրանց մեջ: Սերն արտահայտվի պատկերներով` Առ Աստված, հայրենիք եւ մերձավորներ:

«Սիրո ակունքն Աստված է, բայց նրա սերն այնքան շատ է, որ կարող է բավականացնել բոլորին»-ասաց Կճոյանը:

Նախատեվում է ցուցահանդեսին ներկայացված աշխտանքների կատալոգի հրատարակում:

Վարչապետը եւ Կճոյանը շրջեցին ցուցասրահում, շփվեցին եւ լուսանկարվեցին երեխաների հետ:

 

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply