Մնում է միայն սպասել
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | February 4, 2012 15:16
Մարզասերները տեղյակ են, որ Լևոն Արոնյանը նամակ է ուղարկել Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին, այդ կազմակերպության գործկոմին, նախապես տեղյակ պահելով, որ չի մասնակցի շաճմատի աշխարհի չեմպիոնի կոչան հավակնորդների մրցաշարին, եթե այն անցկացվի Ադրբեջանում: Ի դեպ, հավանականությունը մեծ է , որ այդ ստուգատեսը կայանա Բաքվում:
Սկզբում հավակնորդների մրցաշարի մասնակիցներին հյուրընկալելու ցանկություն էին հայտնել Ադրբեջան և Բուլղարիան: Սակայն բուլղարացի Վեսելին Թոփալովը լավ չի խաղում վերջին միջազգային մրցաշարերում: Մասնավորապես, հաջողությունը նրան ուղեկից չէր նաև վերջերս Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում կազմակերպված միջազգային գերմրցաշարում, և բուլղարացիները մի տեսակ ետ են քաշվել: Ինչևէ, վերջին պահին աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարն անցկացնելու ցանկություն է հայտնել նաև Անգլիայի շախմատի ֆեդերացիան: ՖԻԴԵ-ն մրցավայրը կորոշի փետրվարի 20-ին: Մնում է միայն սպասել, թե ինչ վճիռ կկայացվի:
Հավելենք, որ հավակնորդների մրցաշարին կմասնակցեն շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակակիրները, որոնք են Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի վերին հորիզոնականներում գտնվող Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Արոնյանը և Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), ինչպես նաև այս տարվա աշխարհի չեմպիոնի կոչման Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Բորիս Գելֆանդ (Իսրայել) մրցամարտի պարտվողը: Ութերորդ մասնակցին հայտավորելու իրավունքը վերապահվելու է մրցաշարը կազմակերպող երկրի շախմատի ֆեդերացիային:






Facebook
Tweet This
Email This Post
