Երևանի քաղաքապետարանը վարդեր է նվիրվել սիրահար զույգերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 4, 2012 14:58
Սուրբ Սարգիս Զորավարի տոնը այս տարի նշվում է փոտրվարի 4-ին՝ սուրբ Հարության կամ Զատկի տոնից 63 օր առաջ, շաբաթ օրը: Երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայոց Առաքելական եկեղեցին հռչակել է Երիտասարդների օրհնության օր:
Երևանի քաղաքապետարանը տոնի առթիվ Կարապի լճի սահադաշտի հարևանությամբ տոնի խորհրդանիշ սիրտ է տեղադրել. 2 մետր բարձրությամբ սառցե սրտում 1000 վարդեր կան: Քաղաքապետարանի անունից, առանց տարիքային սահմանափակման, վարդեր են նվիրվել սահադաշտի մոտ զբոսնեղ սիրահար բոլոր զույգերին, այդ թվում նաև մայրաքաղաքի օտարերկրացի հյուրերին:
Տոնի օրը Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
