Անցյալ շաբաթ հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 4, 2012 14:04

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել են ավելի քան  600 կրակոց:
ՊԲ դիրքապահ ուժերը նշված կրակոցներին պատասխանելով միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, անշեղորեն կատարել են իրենց ծառայողական պարտականություններն ու իրականացրել մարտական դիրքերի հուսալի պաշտպանություն:

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply