Սեզանի կտավն ամենաթանկն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2012 13:53

Քաթարի թագավորական ընտանիքը գնել է Պոլ Սեզանի “Թուղթ խաղացողները” 250 մլն դոլարով: Եվ, այդպիսով,  այն  դարձել է պատմության   ամենաթանկ կտավը: Նկարը մինչ այդ պատկանելիս է եղել հույն միլիարդատեր Գեորգ Էնբիրիկոսին:  Գնորդների մեջ էին նաև պատկերասրահատերեր  հայտնի Լարրի Գոգոսյանն ու Ուիլյամ Աքվավելան, որոնք կտավի համար առաջարկել էին 220 մլն դոլար:Սակայն Քաթարի թագավորական ընտանիքն առավել գին է առաջարկել  ու դարձել դրա տերը: Նախորդ ռեկորդը Ջեքսոն Փոլակի “Թիվ 5” կտավն էր, որը վաճառվեց 140 մլն դոլարով:

 

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply