Ականանետներից արձակված կրակից Սիրիայում 416 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2012 13:39

Կառավարական զորքերի ականանետային հրաձգությունից սիրիական Հոմս քաղաքում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, 1300-ը` վիրավորվել: 10 մարդ էլ սպանվել է այլ շրջաններում, հայտարարել է  մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կազմակերպության ներկայացուցիչը:

Ականանետներով հարվածներ են տեղացել Հոմսի ուղղությամբ, որտեղ ենթադրաբար գտնվում էին Ալ-Քաիդայի` Ասադի վարչակարգի դեմ ապստամբության մասնակիցները:

Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կազմակերպության ներկայացուցիչը կոչ է անում  Արաբական պետությունների լիգային` անհապաղ միջամտել, որպեսզի վերջ դրվի սպանություններին:

Զոհերի թիվն , ամենայն հավանականությամբ կմեծանա, շատ մարդիկ լրջորեն վիրավորվել են հրաձգության ժամանակ:

Նյու Յորքի դիվանագետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներն  այսօր առավոտյան հավաքվելու են Սիրիայում տիրող բռնությունը քննադատող բանաձևի ընդունման համար:

 

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply