Փոխվել են համայնքներին դոտացիա տրամադրելու սկզբունքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 25, 2009 16:53

Վաչե Տերտերյան

«Մենք որոշել ենք ուշադրություն դարձնել սահմանամերձ համայնքների կամ կենտրոնից ավելի հեռու գտնվող համայնքների զարգացմանը, կամ համապատասխան գործակցով հաշվի է առնել համայնքի ծախսային կարիքները»,- Ֆինանսական համահարթեցման (համայնքներին դոտացիաների տրամադրման) մասին օրենսդրությունում կատարված փոփոխությունների մասին թեմայով այսօր խորհրդարանական լսումների ժամանակ ասաց  ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքում ( որում ներառված է Ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրությունը) փոփոխություններն ու լրացումները ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունվել էին:

«Սակայն դրանից հետո մի ամբողջ շարք քննարկումներ են անցկացվել, և բազմաթիվ առաջարկներ են ստացվել տարբեր համայքներից, որոնցից շատերը տեղ են գտել օրինագծի նորացված տարբերակում,- ասաց Տերտերյանը,- որը կներակայացվի ԱԺ երկրորդ ընթերցմանը և հաստատվելու դեպքում կդառնա օրենք»:

Տերտերյանն ասում է, որ բազմաթիվ դժգոհություններ էին ստացվում տարբեր համայնքներից. «298 բնակիչ ունեցող համայնքն ստանում է, օրինակ, մոտ 2 մլն. դրամ դոտացիա, իսկ 301 բնակչով համայնքը ավելի քիչ է ստանում»: Օրինագծի նոր տարբերակում կառավարությունը համայնքերը և դրանց հատկացվող դոտացիաները փորձել է տարբերակել այլ սկզբունքներով:

Ըստ փոփոխությունների` օրենքով սահմանված կարգով որոշ համայքների դոտացիաները կմեծանան՝ ի հաշիվ այլ համայքներից կրճատված չափի: «Սակայն այդ տարբերությունը կլինի շատ քիչ, ասենք՝ 20 մլն դոտացիան կդառնա 19 կամ 18.5 մլն դրամ, դրա փոխարեն 1 մլն ստացողը կստանա 1.5 կամ 2մլն, այսինքն կփոփոխվեն պրապորցիաների(մասնաբաժինների) չափը»:

Տերտերյանն ասում է, որ Տարածքային կառավարման նախարարությունն իր առաջ խնդիր է դրել ՀՀ-ում չունենալ այնպիսի մի համայնք, որն ունենա աշխատավարձի մասով պարտք և չունենա գոնե մեկ խմբով գործող մանկապարտեզ: Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ հաստատվելուց հետո, կգործի միայն 2011թ.-ից սկսած: Իսկ 2010թ, երբ կկազմվի 2011թ. բյուջեն, հաշվի կառնվեն բոլոր այն փոփոխությունները, որոնք նախատեսված են նոր օրենքում:

Դիտվել է 2212 անգամ:
Print Friendly

Leave a Reply