Զինդատախազ Գեւորգ Կոստանյանի առողջական վիճակը բավարար է. Հնարավոր է նրան տեղափոխեն տուն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 4, 2012 12:51

ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը մի քանի ժամից շատ հնարավոր է «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվի տուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց զինդատախազի օգնական Հարություն Մանուչարյանը:

Վերջինս արձագանքելով մամուլում տեղ գտած այն լուրերին, թե Գեւորգ Կոստանյանը կաթված է ստացել արձագանքեց.«Նման բա չկա, դա պարզապես հերյուրանք է: Հիմնական պատճառը նա է եղել, որ երբ ԼՂՀ-ում գործուղման էինք  ճանապարհին  ճնշման տատանում է նկատվել: Հետեւաբար` տեղափոխել ենք հիվանդանոց, որ  բժիշկների հսկողության տակ լինի, ուրիշ ոչ մի պատճառ չկա»: Ինչպես նաեւ ավելացրեց, որ ներկա պահին Գեւորգ Կոստանյանի մոտ առողջական վիճակը բավարար է եւ հնարավոր է մի քանի ժամից նրան տեղափոխեն տուն:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե զինդատախազ Գեւորգ Կոստանյանը տեղափոխվել է Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոն:  Նշվում էր, թե զինդատախազը կաթված է ստացել, եւ հնարավոր է` տեսողության հետ կապված խնդիրներ ունենա:

 

Դիտվել է 963 անգամ:
Print Friendly

Leave a Reply