Տասերկու տարեկան Սիրակը սահնակով հարվածել է ավտոմեքենային
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | February 4, 2012 12:37

Փետրվարի 2-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային սուր փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում և մարմնի ընդհանուր սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1996 թ. ծնված Սիրակ Տ.-ն՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել է սահնակով սահելու ժամանակ փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բախվելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փետրվարի 3-ին պարզվել է, որ փետրվարի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սիրակ Տ.-ն փողոցում սահնակով սահելիս՝ բախվել է 1954 թ. ծնված Պավլիկ Ա.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:
Վրաերթից հետո վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 1079 անգամ: