Նախագահը մեկշաբաթյա այցով կմեկնի հայկական գաղթօջախներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 25, 2009 10:13

outputphpՆախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 1-ից մեկշաբաթյա այցելությունների շարք է սկսելու Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բեյրութի ու Դոնի Ռոստովի հայկական մեծ գաղթօջախներ` լսելու տեղի մոտակա այլ գաղթօջախների հայության կարծիքը՝ հայթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Սարգսյանն իր մտադրության մասին հայտնել է երեկ կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպման ժամանակ:

Կաթողիկոսը կարևորել է նախագահի հանդիպումը Սփյուռքի ներկայացուցիչների հետ, քանի որ Սփյուռքը ևս պետք է կարողանա արտահայտել իր կարծիքը հայթուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ և ստանա իրեն հուզող հարցերի պատասխանները: «Սփյուռքը մեր ժողովրդի կարեւոր եւ անբաժանելի մասն է»,- ասել է Գարեգին Երկրորդը:

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply