Երկու երիտասարդ են ձերբակալվել գողության մեղադրանքով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 4, 2012 12:19
Փետրվարի 3-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1991 թ. ծնված Հարություն Մկրտչյանին, որը 2008 թ. հոկտեմբերի 13-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով, այն է՝ գողությունը, որը կատարվել է  բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով:
Խափանման միջոցը` կալանք:
***
Փետրվարի 3-ին, ժամը 08.45-ին, ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի 16-րդ թաղամասի մի բնակարանից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սահակ Աբրահամյանին, որը ս/թ փետրվարի 2-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply