Փորձություն Ֆրանսիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 4, 2012 12:00

Հայաստանի երկու ձյուդոյիստներ՝ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը  և 66 կգ քաշային Արմեն Նազարյանը մեր երկրի ձյուդոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ռումինացի մասնագետ Ադրիան Կրիոտառույի ղեկավարությամբ մեկնել են Ֆրանսիա, որտեղ փետրվարի 4-ին կմասնակցեն ձյուդոյի «Մեծ սաղավարտի» միջազգային մրցաշարին:

Այս երկու մարզիկները 2012 թվականին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարին մասնակցելու  հավակնորդներ են:

Դիտվել է 674 անգամ:
Print Friendly

Leave a Reply