Մադոննան հասարակությանն է ներկայացրել նոր տեսահոլովակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2012 10:53

Ամերիկյան փոփ աստղ Մադոննան ներկայացրել է իր նոր երգի Give Me All You Luvin տեսահոլովակը: Երգչուհին այդ երգով հանդես կգա փետրվարի  5-ին, ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս մարզադաշտում `հյուսիսամերիկյան Ազգային ֆուտբոլային լիգայի ամերիկյան ֆուտբոլի եզրափակիչ խաղի ընդմիջման ժամանակ:

 

Սպասվում է, որ միայն ԱՄՆ-ում այդ իրադարձությանը կհետևեն ավելի քան

210 միլիոն հեռուստադիտող և ռադիոլսող, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Տեղական երաժշտական քննադատների կարծիքով Մադոննայի նորությունը հիմնական հիթն  է գալիք մրցաշրջանում:  Տեսահոլովակում նկարահանվել են M.I.A և Նիկի Մինաժ ռեպերները  և ամերիկյան ֆուտբոլի խաղացողները : Երաժշտական տեսահոլովակը ամբողջովին նվիրված է սպորտին:  “Դա անչափ ուրախ տեսահոլովակ է”,-ասվում է ամերիկյան Rolling Stone ամսագրի վերջին համարում:.

Give Me All You Luvin երգը կընդգրկվի  M.D.N.A ալբոմի մեջ, որը, ինչպես հայտարարել է Մադոննան, կսկսի վաճառվել այս տարվա մարտի  26 –ից:

 

 

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply