Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը կքննարկի փետրվարի 29- ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2012 10:38

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկի փետրվարի 29-ին կամ մարտի 1-ին:

Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah-ը` նշելով, որ եթե Սահմանադրական խորհուրդը չեղյալ համար ընդունված օրինագիծը, իշխանությունները խորհրդարան նոր օրինագիծ ներկայացնելու համար կունենան ընդամենը 1 շաբաթ ժամանակ, քանի որ ապրիլ ամսին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների պատճառով մարտի 9-ին խորհրդարանը գնում է արձակուրդի:

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատի 72 անդամի ստորագրությամբ Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ հայտարարելու դիմումը հունվարի 31-ին ընդունվել է Սահմանադրական խորհրդի կողմից։

NEWS.am

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply