Եգիպտոսը նոր հեղափոխության շեմին,տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2012 9:01

Եգիպտոսում անկարգությունների հետևանքով տուժածների թիվը անցնում է մեկուկես հազարից: Ուրբաթյա աղոթքից հետո ցուցարարները փորձել են գրավել կառավարական շենքերը, իսկ գիշերը այրել են հարկային տեսչության շենքը: Այս օրերին բողոքի ցույցերը տարածվել են Սուեց, Ալեքսանդրիա և Գիզա քաղաքներում: Ականատեսները ասում են, որ սա նման է նոր հեղափոխության:

.

Հեղափոխությունից մեկ տարի հետո նրանք պահանջում են փոփոխություններ: Արդեն երրորդ օրն է մայրաքաղաքում անկարգություններ են`տասնյակ զոհեր և հազարավոր վիրավորներ:

Եթե մի քանի օր առաջ նրանք պահանջում էին Ռազմական խորհրդից իշխանությունը հանձնել քաղաքացիականին, այժմ պահանջում են ժամանակավոր ղեկավարության ձերբակալում և ֆելդմարշալ Տանտաուի  մահապատիժը Տախրիր հրապարակում:

 

Երեկ նրանք փորձել են գրավել ներքին գործերի նախարարության շենքը, բայց հրդեհել են հարկային տեսչության շենքը:

Իրավապահ մարմինների վրա, ովքեր փորձում էին հրել ամբոխին, շպրտում էին քարեր և շշեր, պատասխանը` ռետինե մահակներ և փամփուշտներ, արցունքաբեր գազ: Կահիրեի հիվանդանոցները լցված են, ժամը մեկ շտապօգնությունը նորանոր մարդիկ է բերում:

 

Բողոքի ալիքը տարածվել է նաև մյուս քաղաքներում, այնտեղ նույնպես զոհեր և վիրավորներ կան: Քաղաքներում բարիկադներ են և ապստամբները խոստանում են նոր ցույցեր, նրանք ասում են, որ հեղափոխությունից հետո ոչ մի փոփոխություն չի եղել:

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply